19:55  ,  6 հոկտեմբերի, 2015

Մկրտչյան. Կարպինի պաշտոնանկությունը չի քննարկվել

Արմավիրի «Տորպեդոյի» ղեկավարությունը չի քննարկել թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի պաշտոնանկության հարցը: Այդ մասին հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը:

«Կարպինին հեռացնելու հարց չի բարձրացվել: Իսկապես, մրցաշարային աղյուսակում մենք հայտնվել ենք բարդ իրավիճակում: Արդյունքից գոհ լինել չենք կարող, բայց կարծում ենք, որ Կարպինի հետ պետք է փնտրենք այս իրավիճակից դուրս գալու ելքեր: Մենք հավատում ենք, որ նա կկարողանա շտկել դրությունը»,- Մկրտչյանի խոսքը մեջբերում է rsport

 Ռուսաստանի Ֆուտբոլային ազգային լիգայի (Առաջին դիվիզիոն) 14-րդ տուրից հետո 9 միավորով նախավերջին տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում