18:14  ,  6 հոկտեմբերի, 2015

Իզաբելլա Յայլյանը՝ Եվրոպայի Մ-20 չեմպիոն

Իզաբելլա Յայլյանը նվաճել է Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ծանրամարտի կանանց Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության երկամարտի ոսկե մեդալը: 58 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը երկամարտի 194 (88+106) կգ արդյունքով գրավել է առաջին տեղը՝ 1 կգ գերազանցելով երկրորդ տեղը գրաված ուկրաինացի Վերոնիկա Իվասյուկին: Պոկում վարժությունում Յայլյանը ցույց է տվել երկրորդ, հրում վարժությունում՝ առաջին արդյունքը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն արծաթե մեդալակիր էր դարձել մինչեւ 23 տարեկանների մրցաշարում:

Մինչեւ 20 տարեկանների առաջնությունում, 56 կգ քաշայինների պայքարում Մարզպետ Մինասյանը երկամարտի 227 կգ (107+120) արդյունքով երրորդն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում