16:45  ,  6 հոկտեմբերի, 2015

Աշխարհի առաջնություն. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց վստահ հաղթանակով

Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում վստահ հաղթանակով պայքարը սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկն առաջին մենամարտում մրցեց հարավկորեացի Հյունչուլ Լիմի հետ եւ երեք ռաունդներն էլ ավարտեց հաղթանակով՝ 3:0:

Հովհաննես Բաչկովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ եւ հոկտեմբերի 8-ին կմենամարտի Թուրքմենստանի ներկայացուցիչ Ազիզ Բեբիտովի հետ: Այս քաշային կարգում վիճարկվում է երեք օլիմպիական ուղեգիր:

Աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի եւս երկու ներկայացուցիչ: 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցն է բելառուս Դմիտրի Ասանաուն, 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանինը՝ Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Չարլզ Կիաման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում