14:50  ,  6 հոկտեմբերի, 2015

Ռիհանան ու Քիմ Քարդաշյանի քույրը՝ ՊՍԺ - «Մարսել» խաղին (ֆոտո)

Բարբադոսցի հայտնի երգչուհի Ռիհանան ներկա է եղել «Մարսելի» եւ ՊՍԺ-ի միջեւ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի խաղին: Փարիզում անցկացված հանդիպմանը տրիբունայից հետեւել են նաեւ Sports Illustrated-ի աստղ եւ Tommy Hilfiger-ի գովազդային դեմք Ջիջի Հադիդն ու ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ հայտնի մոդել Քայլի Ջեները: Նրանք Ֆրանսիայի մայրաքաղաք էին ժամանել Vogue ամսագրի 95-ամյակի կապակցությամբ:

Հանդիպումից հետո ՊՍԺ-ի դարպասապահ Կեին Տրապը Instagram-ում լուսանկար է տեղադրել Ռիհանայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս