15:44  ,  6 հոկտեմբերի, 2015

Արգենտինայում երկրպագուն ընկել է ցանցապատնեշից

«Հուվենտուդ Անտոնինայի» եւ «Աթլետիկո Միտրեի» միջեւ ֆուտբոլի Արգենտինայի երրորդ դիվիզիոնի խաղը կարող էր ավարտվել ողբերգությամբ:

«Հուվենտուդի» ֆանատներից մեկը բարձրացել է տրիբունան խաղադաշտից բաժանող ցանկապատի վրա, իսկ խաղի վերջնամասում ընկել է այնտեղից: «Աթլետիկո Միտրեի» ֆուտբոլիստ Մաթիաս Գալվիլասն անմիջապես օգնել է երկրպագունին, որը տեղափոխվել է հիվանդանոց: Նա խուսափել է լուրջ վնասվածքներից, հաղորդում է 101greatgoals.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում