00:54  ,  6 հոկտեմբերի, 2015

ՖԻԴԵ նախագահ. Կարծում եմ՝ Հայաստանը կմասնակցի Համաշխարհային օլիմպիադային Բաքվում

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը վստահ է, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի 2016-ին Բաքվում անցկացվելիք Համաշխարհային օլիմպիադային:

«Մի քանի անգամ հանդիպել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան դիրքորոշման համար: Նա նպաստել է հայ շախմատիստների մասնակցությանը Բաքվում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությանը: Կարծում եմ՝ Հայաստանը կմասնակցի նաեւ Համաշխարհային օլիմպիադային Բաքվում եւ արժանի ելույթ կունենա»,- rsport-ին ասել է Կիրսան Իլյումժինովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հավաքականը 2015թ. ապրիլին հրաժարվել է մասնակցել Հայաստանում անցկացված աշխարհի թիմային առաջնությանը: Համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա 2016թ. սեպտեմբերի 17-30-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս