22:40  ,  5 հոկտեմբերի, 2015

Չավի. Ցանկանում եմ մի օր վերադառնալ «Բարսելոնա»

Չգիտեմ, թե ինչ է ապագան պատրաստում ինձ համար, բայց, իհարկե, ցանկանում եմ մի օր վերադառնալ «Բարսելոնա», ասել է կատալոնական ակումբի եւ Իսպանիայի հավաքականի նախկին առաջատար Չավին:

«Ես սիրում եմ լինել խաղադաշտում, լինել մոտ ֆուտբոլին: Ես պատրաստվում եմ մասնագիտանալ առեւտրում: Արդեն սկսել եմ կրթություն ստանալ Քաթարում: Իմ նպատակն է վերադառնալ «Բարսելոնա»: Ինչքան մոտ լինի հետագա գործունեությունս ֆուտբոլին, այդքան լավ»,- Չավիի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:

Հիշեցնենք, որ 35-ամյա Չավին «Ալ Սադի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, հետագայում եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում