21:26  ,  5 հոկտեմբերի, 2015

Սերգեյ Կարյակինն՝ աշխարհի գավաթակիր

Ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակիը նվաճեց Բաքվում ավարտված շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսը: Եզրափակիչի թայ-բրեյքում Կարյակինն առավելության է հասել ռուսաստանցի Պետր Սվիդլերի նկատմամբ:

Դասական եւ արագ շախմատի պարտիաներից հետո հաշիվը հավասար էր՝ 4:4: Կայծակնային շախմատում ավելի ուժեղ էր Կարյակինը՝ 2:0: Նա առաջին անգամ է հասնում նման հաջողության:

Կարյակինը ստացել է 120 հազար դոլար, Սվիդլերը՝ 80 հազար: Երկու շախմատիստներն էլ նվաճել են աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով