19:51  ,  5 հոկտեմբերի, 2015

«Արարատ» - «Միկա»՝ 2:1

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 9-րդ տուրն ավարտվեց «Արարատ» - «Միկա» հանդիպումով: 2:1 հաշվով առավելության հասան արարատցիները:

«Արարատը» 13 միավորով 5-րդ տեղում է, «Միկան» 3 միավոր քիչ ունի եւ 6-րդն է:

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

«Արարատ» - «Միկա»՝ 2:1

Գեւորգ Նռանյան, 24, 27 – Սամվել Մելքոնյան, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում