19:13  ,  5 հոկտեմբերի, 2015

Յուրգեն Կլոպը պահանջել է «Լիվերպուլի» համալրումները որոշելու իրավունք

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատրաստ է գլխավորել «Լիվերպուլը», եթե անգլիական ակումբի ղեկավարությունը տրանսֆերային քաղաքականության իրավունքը վերապահի իրեն, հաղորդում է dailymail-ը:

Գերմանացի մասնագետը ցանկանում է լիարժեք վերահսկողության ունենալ ֆուտբոլիստների ընտրության հարցում: «Լիվերպուլը» պատրաստ է առաջարկել երեք տարվա պայմանագիր:

Սակայն գերմանական մամուլի տվյալներով, Յուրգեն Կլոպը չի ընդհատի ստեղծագործական արձակուրդը եւ կսպասի Մյունխենի «Բավարիայից» Խոսեպ Գվարդիոլայի հեռանալուն: Կատալոնացի մասնագետը չի շտապում երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ, մյունխենյան ակումբն էլ հետաքրքրված է Կլոպի ծառայություններով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է Բրենդան Ռոջերսին հեռացնելու մասին: Պատճառը թիմի անհաջող ելույթներն են ընթացիկ մրցաշրջանում: Հոկտեմբերի 4-ին «Լիվերպուլը» 1:1 հաշվով էր ավարտել «Էվերտոնի» դեմ դերբին եւ Պրեմյեր լիգայի 8-րդ տուրից հետո տարել է ընդամենը 3 հաղթանակ եւ 12 միավորով 10-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում