18:53  ,  5 հոկտեմբերի, 2015

Վախճանվել է ֆրիսթայլի ԱՄՆ-ի 16-ամյա չեմպիոնը

Ձմեռային ֆրիսթայլի ԱՄՆ-ի 16-ամյա չեմպիոն Սեմ Ջեքենթալը վախճանվել է Ասվտրալիայում անցկացված մարզումային հավաքի ժամանակ ստացած վնասվածքների պատճառով:

Ցատկի ժամանակ նա չէր կարողացել պահել հավասարակշռությունը, ընկել էր գլխի վրա եւ ստացել գլխուղեղի ծանր վնասվածքներ:

Մի քանի շաբաթ բժիշկները պայքարեցին նրա կյանքի համար, սակայն ապարդյուն, հաղորդում է ԱՄՆ-ի դահուկային սպորտի եւ սնոուբորդի ասոցիացիայի կայքը:

Սեմ Ջեքենթալը եղել է սլոուփ-սթայլի, հաֆ-փայփի եւ բիգ-էյրի ԱՄՆ-ի պատանեկան չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում