17:48  ,  5 հոկտեմբերի, 2015

«Չելսին» հավատում է Մոուրինյոյի եւ ֆուտբոլիստների հաջողությանը

Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը հատուկ հայտարարությամբ աջակցություն է հայտնել թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, թեեւ Անգլիայի առաջնության 8-րդ տուրում 1:3 հաշվով պարտություն էր կրել «Սաութհեմփթոնից»:

«Ակումբը ցանկանում է տեղեկացնել հասարակությանը Մոուրինյոյին լիովին աջակցելու մասին: Թիմի արդյունքներն այս պահին բավարար լավ չեն եւ պետք է բարելավել: Մենք վստահ ենք, որ Մոուրինյոն հարմար մարզիչ է, եւ նա ունի կազմ, որի օգնությամբ բեկում կմտցնի»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Պրեմյեր լիգայի 8 տուրից հետո «Չելսին» 8 միավորով 16-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս