16:00  ,  5 հոկտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Գաել Անդոնյանը Հայաստանի հավաքականին կմիանան Նիցայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է հավաքը, իսկ հոկտեմբերի 7-ի առավոտյան կմեկնի Ֆրանսիա:

Հայաստանի թիմը նախապատրաստվում է ֆրանսիացիների դեմ ընկերական խաղին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում:

Հավաքական հրավիրված 22 ֆուտբոլիստներից Հովհաննես Համբարձումյանը թիմի ճամբար կժամանի հոկտեմբերի 6-ի առավոտյան, իսկ Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Գաել Անդոնյանը թիմակիցներին կմիանան Նիցայում: Մնացած 18 ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են եւ արդեն սկսել են Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի նախապատրաստությունը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Նիցայում կայանալիք հանդիպումից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում մրցելու է ալբանացիների հետ՝ անցկացնելով Եվրո-2016-ի վերջին ընտրական խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով