14:16  ,  5 հոկտեմբերի, 2015

«Շալկեի» երկրպագուները կբոյկոտեն Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղը

Գելզենկիրխենի «Շալկեի» մի խումբ ֆանատներ ներկա չեն լինի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի արտագնա խաղին, գրում sport1.de-ն:

Դորտմունդում կայանալիք խաղի հյուրերի համար նախատեսված 8000 տոմսերից վաճառվել է միայն 6500-ը: Գելզենկիրխենի երկրպագուները դժգոհ են Բունդեսլիգայի խաղերի անվտանգության նոր կանոններից, ինչպես նաեւ Դորտմունդ երթուղուց:

«Շալկեի» եւ «Բորուսիայի» միջեւ դերբին նախատեսված է նոյեմբերի 8-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում