15:11  ,  5 հոկտեմբերի, 2015

Մեսիի վերականգնումը նորմալ է ընթանում

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի վերականգնողական փուլը նորմալ է ընթանում, գրում է Sport.es-ը:

«Լաս Պալմասի» դեմ սեպտեմբերի 26-ին կայացած խաղում ծնկի վնասվածք ստացած Մեսին արդեն քայլում է առանց հենակների, իսկ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսի վազքային վարժություններ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայելու է 7-8 շաբաթ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում