13:45  ,  5 հոկտեմբերի, 2015

Աշխարհի Գավաթ. Եզրափակիչը տեղափոխվել է թայ-բրեյք

Բաքվում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դիմակայությունը տեղափոխվել է թայ-բրեյք:

Առաջին 2 դասական պարտիաներից հետո ռուսաստանցի Պետր Սվիդլերը 2:0 հաշվով հաղթում էր իր հայրենակից Սերգեյ Կարյակինին, որը հաջորդ 2 պարտիաներում հավասարեցրել է հաշիվը՝ 2:2:

Երկու շախմատիստներն էլ նվաճել են աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում