15:50  ,  5 հոկտեմբերի, 2015

Մոուրինյոն պատմել է, թե որ դեպքում հրաժարական կտա

Կհեռանամ միայն այդ դեպքում, եթե ֆուտբոլիստները դադարեն վստահել ինձ, հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը պատմել է, թե որ դեպքում կլքի անգլիական ակումբը:

«Մարդիկ ասում են այն, ինչ նրանց դուր է գալիս: Ձեզ պետք է զրուցել ֆուտբոլիստների հետ: Եթե նրանք ասեն, որ այլեւս չեն վստահում ինձ, դա կլինի միակ պատճառը, որն ինձ կստիպի հրաժարական տալ: Այժմ բարդ պահ է մեզ համար, եւ ես շատ հիասթափված եմ արդյունքներից»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Չելսին» 1:3 հաշվով տնային պարտություն էր կրել «Սաութհեմփթոնից» եւ 8-րդ տուրից հետո 8 միավորով 16-րդ տեղում է: Պրեմյեր լիգայի պատմության մեջ ոչ մի ակումբի չի հաջողվել առաջնությունն ավարտել 1-4-րդ տեղերում, եթե 8-րդ տուրից հետո ունեցել է 8 միավոր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում