10:44  ,  5 հոկտեմբերի, 2015

Մեսիի եղբայրը ձերբակալվել է ապօրինի զենք պահելու համար

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ավագ եղբայր Մատիասը մեղադրվում է ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ, հաղորդում է El Confidencial-ը:

Ոստիկանները Մատիաս Մեսիի ավտոմեքենայում ատրճանակ են հայտնաբերել Ռոսարիո քաղաքում անցկացրած խուզարկության ժամանակ: Արգենտինայի հավաքականի ավագի եղբայրը 4 ժամ անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, ինչից հետո ազատ է արձակվել: Ոստիկանությունն անցկացնում է հետաքննություն:

Մեսիի ավագ եղբայրը նմանատիպ մեղադրանքով ձերբակալվել էր նաեւ 2008-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում