09:42  ,  5 հոկտեմբերի, 2015

«Չելսին» կրկնել է 37 տարվա վաղեմության անհաջողությունը

Լոնդոնի «Չելսին», Անգլիայի առաջնության 8-րդ տուրում 1:3 հաշվով պարտվելով «Սաութհեմփթոնին», կրկնել է 37 տարվա անհաջողություն:

8-րդ տուրից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը 8 միավորով 16-րդ տեղում է: Սա «Չելսիի» վատագույն մեկնարկ էր վերջին 37 տարում: 1978/79 մրցաշրջանում լոնդոնյան ակումբն ունեցել էր նման մեկնարկ եւ այդ տարի դուրս էր մնացել ուժեղագույնների լիգայից:

Պրեմյեր լիգայում գործող չեմպիոնն ավելի անհաջող մեկնարկել է միայն 1995/96թթ. մրցաշրջանում, երբ «Բլեքբերնը» 7 տուրերից հետո վաստակել էր 7 միավոր:

BBC-ի համաձայն՝ Պրեմյեր լիգայի պատմության մեջ ոչ մի ակումբի չի հաջողվել առաջնությունն ավարտել 1-4-րդ տեղերում, եթե 8-րդ տուրից հետո ունեցել է 8 միավոր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով