10:10  ,  5 հոկտեմբերի, 2015

Պաշտոնանկություն Անգլիայի Պրեմյեր լիգայում

Հոլանդացի մասնագետ Դիկ Ադվոկատը հեռացվել է «Սանդերլենդի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:

Անգլիական ակումբում Ադվոկատն աշխատանքի էր անցել նախորդ մրցաշրջանի ընթացքում: Նա արդեն վերադարձել է հայրենիք: Պրեմյեր լիգայի 8-րդ տուրից հետո Սանդերլենդ քաղաքի թիմը 3 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ մինչեւ «Սանդերլենդ» տեղափոխվելը Դիկ Ադվոկատն աշխատում էր Սերբիայի հավաքականում, որը Հայաստանի մրցակիցն է Եվրո-2016-ի ընտրական փուլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում