09:09  ,  5 հոկտեմբերի, 2015

«Բավարիա» - «Բորուսիա». Մարզիչների կարծիքները

Մյունխենի «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ Բունդեսլիգայի 8-րդ տուրի խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Թոմաս ՏուխելԲորուսիա»). «Բավարիային» թույլ տվեցինք տանել հեշտ հաղթանակ: Առաջին գոլը բաց թողնելը շատ ցավալի էր, եւ նման բան պետք է տեղի չունենար: Մյունխենցիների երրորդ գոլը եւս պետք է կանխեինք՝ արագ փակելով գոտիները: Այժմ «Բորուսիան» պետք է աշխուժանա եւ ընտրի նոր մարտավարություն, եւ դա հարկադրված է»:

Խոսեպ ԳվարդիոլաԲավարիա»). «Իմ թիմին շնորհավորում եմ ոչ միայն այսօրվա հաղթանակի համար, այլեւ՝ վերջին ամիսներին ցուցադրած խաղի: Մենք կատարել ենք լավ աշխատանք: Մեկնարկային 5 րոպեներին մենք խնդիրների հանդիպեցինք, քանի որ հաճախ էինք կորցնում գնդակը: Խաղի ելքը վճռեց մեր երրորդ գոլը: Շատ գոհ ենք, քանի որ հաղթեցինք Եվրոպայի լավագույն թիմերից մեկին: Լավ հասկանում էինք, որ եթե «Բորուսիային» թույլ տանք խաղա իր ֆուտբոլը, ապա վեր վերջը կգա, սակայն շատ լավ վերահսկեցինք խաղը»,- փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած խաղում «Բավարիան» հաղթեց 5:1 հաշվով եւ Բունդեսլիգայի 8-րդ տուրից հետո 7 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Բորուսիայից»: Խոսեպ Գվարդիոլայի թիմն ունի 100 տոկոսանոց ցուցանիշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով