00:54  ,  5 հոկտեմբերի, 2015

Իբրահիմովիչի դուբլը հաղթական էր «Մարսելի» դեմ խաղում

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն Փարիզում 2:1 հաշվով հաղթեց «Մարսելին»: Հաշիվը բացեցին մարսելցիները, սակայն ՊՍԺ-ն մինչեւ ընդմիջման գնալը խփեց 2 գոլ: Առաջին խաղակեսի վերջնամասում 2 անգամ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: «Մարսելը» կարող էր խուսափել պարտությունից, եթե 55-րդ րոպեին հյուրերի մարոկկացի կիսապաշտպան Աբդելազիզ Բարադան անվրեպ իրացներ 11 մետրանոց հարվածը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի անունը բացակայում էր մարսելցիների հայտացուցակից: 

ՊՍԺ-ն ունի 23 միավոր եւ 5 միավոր առաջ անցավ 2-3-րդ տեղերը բաժանող «Անժեից» ու «Կանից»: «Մարսելը» 5-րդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ 8 միավորով մնաց 16-րդ տեղում:

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

ՊՍԺ - «Մարսել»՝ 2:1

Զլատան Իբրահիմովիչ, 41 (11մ), 44 (11մ) – Միչու Բաչուայ, 30

Չիրացված 11 մետրանոց՝ Աբդելազիզ Բարադա, 55 («Մարսել»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով