23:35  ,  4 հոկտեմբերի, 2015

«Լիվերպուլը» հեռացրեց Բրենդան Ռոջերսին եւ կարող է նշանակել Յուրգեն Կլոպին

«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է Բրենդան Ռոջերսին թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելու մասին:

Անգլիական ակումբի ղեկավարության որոշման պատճառը թիմի անհաջող ելույթներն են ընթացիկ մրցաշրջանում: Հոկտեմբերի 4-ին «Լիվերպուլը» 1:1 հաշվով էր ավարտել «Էվերտոնի» դեմ դերբին եւ Պրեմյեր լիգայի 8-րդ տուրից հետո տարել է ընդամենը 3 հաղթանակ եւ 12 միավորով 10-րդ տեղում է:

Հյուսիսիռլանդացի մասնագետը 2012-ից էր գլխավորում «Լիվերպուլը», որի հետ 2014-ին դարձել է Անգլիայի փոխչեմպիոն: Բրենդան Ռոջերսին փոխարինելու հիմնական թեկնածուն Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է:

Pravdabl-ի համաձայն՝ անգլիական ակումբն արդեն փոխհամաձայնության է եկել գերմանացի մասնագետի եւ նրա օգնական Ժելկո Բուվաչի հետ: Այս պահին Կլոպը գործազուրկ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում