22:21  ,  4 հոկտեմբերի, 2015

Մարզպետ Մինասյանը՝ Եվրոպայի Մ-20 առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Մարզպետ Մինասյանը բորնզե մեդալ է նվաճել Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում:

56 կգ քաշայինների պայքարում Մինասյանը երկամարտի 227 կգ (107+120) արդյունքով երրորդն էր: Նրան 7 կգ զիջեց Հայաստանը ներկայացնող Դավիթ Դավայանը, որը փոքր բրոնզե մեդալի արժանացավ հրում վարժությունում:

Առաջին տեղը գրավեց իտալացի Միրկո Սկարանտինոն, որը երկամարտում գրանցեց 249 կգ արդյունք:

Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն արծաթե մեդալակիր էր դարձել մինչեւ 23 տարեկանների մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում