22:04  ,  4 հոկտեմբերի, 2015

«Լոկոմոտիվն» ու ԲԿՄԱ-ն հաղթանակներ տարան, Ռոբերտ Արզումանյանը խաղաց 90 րոպե

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում հոկտեմբերի 4-ին անցկացվեցին 11-րդ տուրի 4 խաղեր:

Առաջատար ԲԿՄԱ-ն 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Դինամոյի» նկատմամբ եւ շարունակում է 5 միավոր գերազանցել երկրորդ տեղում գտնվող «Լոկոմոտիվին», որը Մոսկվայում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Պերմի «Ամկարի» դարպասը: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն «Ամկարի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Լոկոմոտիվ» - «Ամկար»՝ 3:0

Ալեքսանդր Կոլոմեյցեւ, 28, Ալեքսանդր Սամեդով, 78, Ալեքսեյ Միրանչուկ, 86

«Դինամո» - ԲԿՄԱ՝ 0:2

Պոնտուս Վերնբլում, 47, Ահմեդ Մուսա, 77

«Թերեկ» - «Ռուբին»՝ 2:1

Զաուր Սադաեւ, 18, 23 – Մոգամեդ Օզդոեւ, 51

«Ուֆա» - «Կրասնոդար»՝ 1:1

Սեմյոն Ֆոմին, 49 – Պավել Մամաեւ, 51

Հեռացում՝ Էմանուել Ֆրիմպոնգ, 84 («Ուֆա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում