20:50  ,  4 հոկտեմբերի, 2015

«Արսենալը» շանս չտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիական Պրեմյեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

Արսեն Վենգերի թիմը շատ վստահ սկսեց լոնդոնյան խաղը, որի արդեն 7-րդ րոպեին ստացել էր 2 գոլի առավելություն: Առաջին խաղակեսում դաշտի տերերը խփեցին նաեւ երրորդ գոլը, իսկ ընդմիջումից հետո պահպանեցին հաղթական հաշիվը: Դուբլի հեղինակ դարձավ չիլիացի Ալեքսիս Սանչեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը:

Այս հաղթանակի շնորհիվ լոնդոնյան ակումբը 16 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին», որը չօգտվեց առաջատար «Մանչեսթեր Սիթիին» շրջանցելու հնարավորությունից: Մանուել Պելեգրինիի թիմը 18 միավորով առաջատարն է:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:0

Ալեքսիս Սանչես, 6, 19, Մեսութ Օզիլ, 7

«Սուոնսի» - «Տոտենհեմ»՝ 2:2

Անդրե Այու, 16, Հարի Քեյն, 31 (ինքնագոլ) – Կրիստիան Էրիկսեն, 27, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում