18:53  ,  4 հոկտեմբերի, 2015

Հովհաննես Համբարձումյանը Արտակ Դաշյանի փոխանցումից հետո գոլ է խփել ծննդյան օրը

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 9-րդ տուրում «Վարդարը» մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Սիլեքսին»:

Հյուրերի երկրորդ գոլը 66-րդ րոպեին գլխի հարվածով խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը հոկտեմբերի 4-ին նշում է ծննդյան 25-րդ տարեդարձը: Օրվա հոբելյարը մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման եւ աչքի է ընկել Արտակ Դաշյանի փոխանցումից հետո: Դաշյանը եւս խաղադաշտում անցկացրել է 90 րոպե:

«Վարդարը» 23 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ միավոր է զիջում առաջատար «Շկենդիյային»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ էր դարձել նաեւ նախորդ խաղում, որում «Վարդարը» Մակեդոնիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Պելիստերի» նկատմամբ: Այդ մրցավեճում գոլ էր խփել նաեւ Արտակ Դաշյանը:

Տեսանյութում Համբարձումյանի գոլը՝ 50:45-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում