17:26  ,  4 հոկտեմբերի, 2015

38-ամյա Լեւան Կոբիաշվիլին` Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Վրաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Լեւան Կոբիաշվիլին ընտրվել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հաղորդում է կազմակերպության կայքը:

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրություններում 38-ամյա Կոբիաշվիլին հավաքել է 18 ձայն՝ 3 քվեով գերազանցելով Ռեւազ Արվելաձեին:

Նախկին ֆուտբոլիստը կարիերան ավարտել էր 2014-ին: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում», «Ռուստավիում», Վլադիկավկազի «Ալանիայում», գերմանական «Ֆրայբուրգում», «Շալկեում» եւ «Հերտայում»: Վրաստանի հավաքականի կազմում Կոբիաշվիլին 1996–2011-ն անցկացրել է 100 խաղ՝ խփելով 12 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում