02:15  ,  4 հոկտեմբերի, 2015

Սմբատ Մարգարյանը` Եվրոպայի Մ-23 առաջնության փոխչեմպիոն

Հայաստանը ներկայացնող Սմբատ Մարգարյանը արծաթե մեդալակիր է դարձել Լիտվայի Կլայպեդա քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

56 կգ քաշային Մարգարյանը երկամարտում գրանցել է 241 կգ (102+139)՝ գրավելով երկրորդ տեղը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը ցուցադրեց 5-րդ արդյունքը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանից հանդես է գալու նաեւ 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում