10:22  ,  4 հոկտեմբերի, 2015

Դավիդ Յուրչենկոն՝ «Ուֆայի» լավագույն ֆուտբոլիստների թվում

«Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ճանաչվել է Բաշկիրիայի ակումբի՝ սեպտեմբեր ամսվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկության արդյունքում Հայաստանի հավաքականի թեկնածուն ստացել է 12.1 տոկոս ձայն եւ զիջել է միայն նիգերիացի հարձակվող Սիլվեստրե Իգբոունին, որը հավաքել է ձայների 19,5 տոկոսը: Լավագույն եռյակը եզրափակել է ռուս պաշտպան Եվգենի Օսիպովը՝ 11,6տոկոս ձայն, հաղորդում է «Ուֆայի» կայքը:

Հիշեցնենք, որ Դավիդ Յուրչենկոն վնասվածքի պատճառով մոտ 2 շաբաթ դուրս չի գալիս խաղադաշտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով