01:30  ,  4 հոկտեմբերի, 2015

Ֆրանսիա - Հայաստան հանդիպման ստադիոնը՝ անավարտ մնացած խաղից հետո (ֆոտոշարք)

«Նիցա» - «Նանտ» ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումը երկրորդ խաղակեսի միջնամասում դադարեցվել է հորդառատ անձրեւի պատճառով: Նիցա քաղաքի «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում անցկացված խաղում թիմերն այդ պահին խփել էին 2-ական գոլ, սակայն այն պետք է վերախաղարկվի 0:0 հաշվից: Հանդիպման վերախաղարկման օրը դեռ հայտնի չէ, հաղորդում է France Football-ը:

Հիշեցնենք, որ «Ալյանս Ռիվյերայում» հոկտեմբերի 8-ին տեղի է ունենալու Ֆրանսիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ ընկերական խաղը: Ֆրանսիան Եվրո-2016-ը հյուրընկալող երկիրն է եւ ընկերական խաղեր է անցկացնում ընտրական I խմբի թիմերի՝ Հայաստանի, Պորտուգալիայի, Ալբանիայի եւ Դանիայի հավաքականների հետ: Այդ հանդիպումից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում մրցելու է ալբանացիների հետ՝ անցկացնելով Եվրո-2016-ի վերջին ընտրական խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով