00:33  ,  4 հոկտեմբերի, 2015

«Լիոնը» հաղթեց, «Նիցա» - «Նանտ» խաղն անավարտ մնաց

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում «Լիոնը» տանը նվազագույն հաշվով հաղթեց «Ռեյմսին», իսկ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտի» եւ «Նիցայի» միջեւ խաղը երկրորդ խաղակեսում դադարեցվեց հորդառատ անձրեւի պատճառով: Այդ պահին հաշիվը 2:2 էր, սակայն Նիցայում անցկացված հանդիպումը պետք է վերախաղարկվի:

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

«Լիոն» - «Ռեյմս»՝ 1:0

Ալեքսանդր Լակազեթ, 44

«Անժե» - «Բաստիա»՝ 1:0

Բիլի Կետկեոֆոմֆոն, 41 (11մ)

«Գազելեկ Այաչո» - «Թուլուզ»՝ 2:2

Կեւին Մայի, 25, Գրեգորի Պուժոլ, 44 – Մարտին Բրեյթվեյթ, 22, Իսիագա Սիլվա, 49 (ինքնագոլ)

«Տրուա» - «Գենգամ»՝ 1:0

Յոնուս Սանխար, 81

Հեռացում՝ Թոմաս Այասե, 85 («Տրուա»)

«Նիցա» - «Նանտ» խաղը դադարեցվել է 2:2 հաշվի ժամանակ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով