23:22  ,  3 հոկտեմբերի, 2015

«Մարիտիմուն» պարտվեց, Գեւորգ Ղազարյանը փոխարինվեց 25-րդ րոպեին

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 7-րդ տուրում «Մարիտիմուն» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվել է «Ակադեմիկային»:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը 7-րդ խաղում անընդմեջ «Մարիտիմուի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 25-րդ րոպեին: 18-րդ րոպեին «Մարիտիմուի» կենտրոնական պաշտպան Դիրցեուն ստացել է կարմիր քարտ:

«Մարիտիմուն» 8 միավորով մնաց 10-րդ տեղում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում