23:02  ,  3 հոկտեմբերի, 2015

Կառլեն Մկրտչյանը խաղաց 90 րոպե եւ զգուշացվեց

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Մախաչկալայի «Անժին» 1:1 հաշվով ավարտեց Կրասնոդարի «Կուբանի» դեմ արտագնա խաղը: Հյուրերը պատասխան գոլը խփեցին երկրորդ խաղակեսում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն «Անժիի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման, իսկ 34 րոպեին ստացավ դեղին քարտ:

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Կուբան» - «Անժի»՝ 1:1

Լորենցո Մելգարեխո, 22 – Յաննիկ Բոլի, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում