22:33  ,  3 հոկտեմբերի, 2015

Գեղամ Կադիմյանը՝ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում Դոնեցկի «Օլիմպիկը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել Զապորոժյեի «Մետալուրգի» դարպասը:

«Օլիմպիկի» ռմբարկու Գեղամ Կադիմյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ 71-րդ րոպեին խփել է հյուրերի երկրորդ գոլը՝ աչքի ընկնելով երկրորդ խաղում անընդմեջ: 89-րդ րոպեին 22-ամյա հարձակվողը դարձել է նաեւ գոլային փոխանցման հեղինակ:

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Գեղամ Կադիմյանը գոլերի քանակը հասցրել է 3-ի, իսկ Օլիմպիկը» 7 միավորով 12-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով