19:51  ,  3 հոկտեմբերի, 2015

«Բարսելոնան» առանց Մեսիի պարտվեց Սեւիլիայում

Իսպանական Պրիմերայի 7-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Սեւիլիային»:

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին, իսկ ընդմիջումից հետո տանտերերը 6 րոպեում խփեցին 2 գոլ՝ ստանալով պատշաճ առավելություն: Առանց վնասվածքից ապաքինվող Լիոնել Մեսիի ու Անդրես Ինյեստայի խաղացող «Բարսելոնան» 74-րդ րոպեին կրճատեց հաշիվը, սակայն ավելին անել չհաջողվեց: Կատալոնական ակումբից աչքի ընկավ բրազիլացի Նեյմարը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

«Բարսելոնան» ունի 15 միավոր եւ մեկ խաղ պակաս անցկացրած «Սելտայի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Սեւիլիացիները 8 միավորով 10-րդն են:

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 2:1

Միկայել Կրոն-Դելի, 52, Վինսենտե Իբորա, 58 – Նեյմար, 74 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում