18:03  ,  3 հոկտեմբերի, 2015

Պրեմյեր լիգա. «Քրիսթալ Փելասը»՝ լավագույն եռյակում

Անգլիական Պրեմյեր լիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում Լոնդոնի «Քրիսթալ Փելասը» տանը 2:0 հաշվով հաղթեց «Վեստ Բրոմվիչին»:

Այս հաղթանակի շնորհիվ Ալան Պարդյուի թիմը 15 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2:0

Յաննիկ Բոլասյե, 68, Յոան Կաբայ, 89 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում