17:52  ,  3 հոկտեմբերի, 2015

Հայ բազկամարտիկները մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում (ֆոտո)

Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ են նվաճել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում անցկացվող բազկամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում:

60 կգ քաշային կարգում Աշոտ Ադամյանը ձախ ձեռքի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը, իսկ աջ ձեռքով՝ երրորդ:

Վլադիմիր Մնացականյանը հանդես է եկել 85 կգ քաշային կարգում, որում արծաթե մեդալակիր է դարձել ձախ ձեռքի մրցաշարում: Աջ ձեռքով նա 9-րդն էր:

75 կգ քաշային Վրեժ Սեդրակյանը ձախ ձեռքի մրցաշարում գրավել է 6-րդ տեղը, իսկ աջ ձեռքի մրցաշարում՝ 16-րդ:

100 կգ քաշային կարգում հանդես եկած Արմեն Չապուխյանը ձախ ձեռքի մրցաշարում 7-րդն էր, իսկ աջ ձեռքի մրցաշարում՝ 18-րդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում