17:23  ,  3 հոկտեմբերի, 2015

«Սպարտակը» հաղթեց, Մովսիսյանը վերադարձը նշեց գոլային փոխանցումով

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Սարանսկում նվազագույն հաշվով առավելության հասավ «Մորդովիայի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել էր մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում, իսկ չորրորդ րոպեին կատարեց գոլային փոխանցում, որը եզրափակեց բուլղարացի կիսապաշտպան Իվելին Պոպովը: Մովսիսյանը փոխարինվեց 58-րդ րոպեին, իսկ 9 րոպե անց խաղադաշտ մտավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Այս հաղթանակի շնորհիվ Դմիտրի Ալենիչեւի թիմը 20 միավորով բավարձրացավ երրորդ տեղ:

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Մորդովիա» - «Սպարտակ»՝ 0:1

Իվելին Պոպով, 4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով