00:12  ,  2 հոկտեմբերի, 2015

Կրիշտիանու Ռոնալդու vs «Մալմյո»

Տեսանյութում ներկայացված են Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ լավագույն դրվագները շվեդական «Մալմյոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը հաղթել է 2:0, իսկ Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ: Ռոնալդուն կրկնել է լեգենդար Ռաուլի ռեկորդը՝ «Ռեալում» գոլերի քանակը հասցնելով 323-ի (թեեւ «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ Ռոնալդուն 324 գոլով արդեն ռեկորդակիր է, քանի որ Իսպանիայի առաջնությունում 2010-ին Պեպեի հաշվին գրանցած գոլն իրականում խփել է Ռոնալդուն): Պորտուգալացին խփել է կարիերայի 500-րդ եւ 501-րդ գոլերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում