17:10  ,  1 հոկտեմբերի, 2015

Tashkent Open․ Մարգարիտա Գասպարյանը՝ զուգախաղի եզրափակիչում

Ռուսաստանցիներ Մարգարիտա Գասպարյանը եւ Ալեքսանդրա Պանովան դուրս են եկել թենիսի Տաշքենդի WTA շարքի մրցաշարի զուգախաղի պայքարի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչներն ուժեղ են գտնվել Աննա-Լենա Ֆրիդզամ (Գերմանիա) – Կատարժինա Պիտեր (Լեհաստան) զույգին, որը երկրորդ սեթում հրաժարվել է պայքարից 1։2 հաշվի ժամանակ։ Առաջին սեթում  Գասպարյանը եւ Պանովան հաղթել են 6։4 հաշվով։

Հիշեցնենք, որ Tashkent Open-ի մենախաղի մրցաշարում Մարգարիտա Գասպարյանը պայքարը լքել էր 1/8 եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում