09:41  ,  1 հոկտեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. Ակինֆեեւի հակառեկորդը շարունակվում է

Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, գոլ բաց թողնելով հոլանդական ՊՍՎ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում, թարմացրեց իր կողմից սահմանված հակառեկորդը:

29-ամյա ռուսաստանցին առաջին դարպասապահն է, որը գոլ է բաց թողնում Չեմպիոնների լիգայի 33-րդ խաղում անընդմեջ: Չեմպիոնների լիգայում Ակինֆեեւը նախորդ անգամ «չոր» հանդիպում անցկացրել է 9 տարի առաջ՝ 2006-ի նոյեմբերի 1-ին Լոնդոնում գոլ բաց չթողնելով «Արսենալից»:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ն ՊՍՎ-ին հաղթեց 3:2 հաշվով՝ բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում