12:50  ,  30 սեպտեմբերի, 2015

Tashkent Open. Մարգարիտա Գասպարյանը լքեց պայքարը

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց թենիսի Տաշքենդի WTA շարքի մրցաշարից:

1/8 եզրափակիչում 21-ամյա թենիսիստուհին 2 սեթում պարտվեց գերմանացի Աննա-Լենա Ֆրիդսամին՝ 3:6, 4:6:

Հիշեցնենք, որ մեկնարկային մրցախաղում Մարգարիտա Գասպարյանը 7:6, 6:1 հաշվով առավելության էր հասել ռուսաստանցի Ալեքսանդր Պանովայի նկատմամբ: Նա մրցաշարի 6-րդ ռակետն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում