10:22  ,  29 սեպտեմբերի, 2015

Պաշտոնական. Ռոնալդինյոն հեռացավ «Ֆլումինենսեից»

Բրազիլական «Ֆլումինենսեն» պաշտոնապես հայտարարել է Ռոնալդինյոյի հետ պայմանագիրը խզելու մասին: Կողմերը համագործակցությունը դադարեցրել են երկկողմ համաձայնությամբ:

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողն այս ամռանն էր տեղափոխվել «Ֆլումինենսե», որի հետ պայմանագիր էր կնքել մինչեւ 2016-ի ավարտը: Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում 35-ամյա Ռոնալդինյոն մասնակցել է 7 խաղի: Բրազիլացու նախորդ ակումբն էր մեքսիկական «Կերետարոն», որի կազմում նա հանդես էր գալիս 2014թ. սեպտեմբերից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում