12:15  ,  27 սեպտեմբերի, 2015

Հեմիլթոնի վստահ հաղթանակը Ճապոնիայում

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն ամենաուժեղն էր Ֆորմուլա-1-ի Ճապոնիայի Մեծ Մրցանակում:

«Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգը գրավեց երկրորդ տեղը, իսկ գերմանացի Սեբաստիան Ֆետելը «Ֆերարիից» եզրափակեց լավագույն եռյակը:

Ընդհանուր հաշվարկում Հեմիլթոնն ունի 277 միավոր եւ 48 բալով առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Ռոզբերգից: Ֆետելը երրորդն է՝ 218 միավոր:

Ճապոնիայի Մեծ Մրցանակ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») (53 շրջան)

2. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +18,96

3. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +20,85

4. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +33,77

5. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +36,75

6. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +55,56

7. Ռոմեն Գրոժան («Լոթուս») +1:12,30

8. Պաստոր Մալդոնադո («Լոթուս») +1:13,58

9. Մաքս Ֆերստապեն («Տորո Ռոսո») +1:35,32

10. Կարլոս Սայս («Տորո Ռոսո») - 1 շրջան

11. Ֆերնանդո Ալոնսո («Մաքլարեն») - 1 շրջան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում