20:40  ,  21 սեպտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանը՝ խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker-ի եւ Whoscored-ի վարկածով հայտնվել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Kicker-ը Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին այս մրցաշրջանում երկրրոդ անգամ է ընդգրկում խորհրդանշական հավաքականում, իսկ Whoscored-ը նրան տվել է երկրորդ ամենաբարձր գնահատականը (8.77 բալ):

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բորուսիան» Դորտմունդում 3:0 հաշվով հաղթել էր Լեւերկուզենի «Բայերին», իսկ Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղացել էր 81-րդ րոպե եւ դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում