19:29  ,  21 սեպտեմբերի, 2015

Եվրոպայի առաջնություն. Եզրափակիչի լավագույն դրվագներն ու տեսությունը

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրոպայի 2015թ. առաջնության եզրափակիչ խաղի 5 լավագույն դրվագներն ու տեսությունը: Լավագույն դրվագների հնգյակը գլխավորում է ամերիկյան «Յուտայի» ֆրանսիացի կենտրոնական Ռուդի Գոբերտը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 80:63 հաշվով հաղթել էր Լիտվայի թիմին: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ էր դարձել ամերիկյան «Չիկագոյի» իսպանացի կենտրոնական Պաու Գազոլը, ով հավաքել էր 25 միավոր եւ ճանաչվել էր նաեւ Եվրոպայի առաջնության ամենաարժեքավոր խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում