14:11  ,  18 սեպտեմբերի, 2015

Ռոման Ամոյանը կավարտի մարզական կարիերան

Ռոման Ամոյանի հետ լուրջ զրույց ենք ունեցել, եւ նա ասել է, որ այլեւս չի ցանկանում շարունակել, քանի որ զգում է, որ չի ստացվում: Նա ցանկանում է ավարտել իր սպորտային կարիերան:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

«Ռոման Ամոյանը մեր լավագույն ըմբիշն է եղել, ազգովի շնորհակալ ենք Ամոյանից: Նա նվաճել է բոլոր մեդալները: Մենք արդեն առանձին լուրջ զրուցել ենք: Ռոմանը ցանկանում էր, որ Ռիո-2016-ում ավարտվեր իր սպորտային կարիերան: Նա ցանկանում էր լավ, հաղթանակով հեռանալ սպորտից, փորձում էր, ամեն ինչ արեց, որ վարկանիշ ձեռք բերի: Բայց ցավոք բոլորս հասկանում ենք, որ սպորտն ունի տարիք, եւ ավելի շատ երիտասարդությունն է տիրում: Դժվար է 30 անց մարզիկին պայքարել, շարունակել, հաղթանաներ տոնել: 

Մենք բոլորս մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռոմանին, նա նվաճել է բոլոր մեդալները: Ես նրան ասել եմ, որ իրեն պարտվել չի սազում: Նա է առաջարկել, որ ավարտի կարիերան: Եթե պաշտոնական որոշում կկայացվի, Ռոմանին նվիրված մեծարում կլինի»,- տեղեկացրեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում անցկացված աշխարհի առաջնությունում 59 կգ քաշային կարգում հանդես եկած Ռոման Ամոյանը մեկ հաղթանակ տանելուց հետո 1/16 եզրափակիչում պարտություն կրեց ուզբեկ Էլմուրատ Տասմուրադովից՝ 3:8:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով