15:54  ,  16 սեպտեմբերի, 2015

Պաշտոնական. Արթուր Միրանյանը հեռացավ «Վարդարից»

Մակեդոնական «Վարդարը» խզել է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանի հետ պայմանագիրը: Կողմերը համագործակցությունը դադարեցրել են երկկողմ համաձայնությամբ, հաղորդում է ակումբի կայքը:

Արթուր Միրանյանը 2014-ի ամռանը Դոնեցկի «Շախտյորի» երկրորդ թիմից էր տեղափոխվել «Վարդար», որի հետ կնքել էր 3 տարվա պայմանագիր:

Մակեդոնիայի առաջնությունում հայ հարձակվողը մասնակցել է 12 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 284 րոպե: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով