09:56  ,  18 հունիսի, 2012

«Մայամին» առաջ անցավ «Օկլահոմայից»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության եզրափակիչի երրորդ խաղում «Մայամին» տանն առավելության հասավ «Օկլահոմայի» նկատմամբ` 91:85:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ «Մայամիի» ռմբարկու Լեբրոն Ջեյմսը` 29 միավոր: Հյուրերի հարձակվող Քեւին Դյուրանտը վաստակեց 25 միավոր:

Այս հաղթանակից հետո «Մայամին» առաջ անցավ: Շարքի հաշիվն է 2:1: Պայքարը շարունակվում է մինչեւ չորրորդ հաղթանակը:

NBA. Եզրափակիչ, 3-րդ հանդիպում

«Մայամի» - «Օկլահոմա Սիթի»` 91:85 (26:20, 21:26, 22:21, 22:18)

Շարքի հաշիվը` 2-1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով